Բաժիններ՝

«Ռոնալդուն «Ռեալի» տերը չէ: Պերեսի որոշմամբ՝ մեզ մոտ կտեղափոխվի ցանկացած խաղացող». Մարսելո

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Մարսելոն մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց՝ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեմ է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը տեղափոխվի մադրիդյան թիմ:

«Ռոնալդուն «Ռեալի» տերը չէ: Պերեսի որոշմամբ՝ մեզ մոտ կտեղափոխվի ցանկացած խաղացող: Չկա այնպիսի խոսակցություն, որ Նեյմարը չի գա մեզ մոտ, քանի Ռոնալդուն այստեղ է:

Բոլոր ֆուտբոլիստները շատ են ուզում, որ Ռոնալդուն մնա, բայց Նեյմարի համար էլ դռները միշտ բաց են: Մեկը մյուսի հետ կապված չէ: Կարծում եմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները պետք է խաղան «Ռեալում»: Եվ, ինչպես մենք ասել ենք 3-4 տարի առաջ, մի օր Նեյմարը կխաղա մեզ մոտ»,- նշել է Մարսելոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս