Բաժիններ՝

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ընդլայնված գործընկերության հռչակագիր կստորագրեն դաշինքի հուլիսյան գագաթնաժողովում

ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարներն ընդլայնված գործընկերության վերաբերյալ նոր հռչակագիր կստորագրեն դաշինքի՝ հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ բացելով պաշտպանության նախարարների նիստը, որը նվիրված է երկու կառույցների փոխգործակցությանը: «Հուլիսի գագաթնաժողովում մենք կստորագրենք նոր հռչակագիր, որպեսզի ավելի խորացնենք մեր համագործակցությունը»,-ասել է Ստոլտենբերգը»:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության համագործակցության մասին պատմության մեջ առաջին հռչակագիրը երկու կառույցների ինստիտուտների ղեկավարների կողմից ստորագրվել է 2016 թվականի հուլիսին Վարշավայում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, խոսքը, մասնավորապես, վերաբերում է համագործակցությանը ռազմական շարժունակության՝ Եվրամիության երկրներով զորքերի եւ տեխնիկայի տեղափոխությունների դյուրացման, կիբեռանվտանգության եւ Իրաքի հարցում, որտեղ ԵՄ-ն նպաստում է քաղաքացիական անվտանգության սեկտորի զարգացմանը, ինչպես նաեւ ոստիկանության եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս