Բաժիններ՝

Ռոնալդուն վերջնական որոշում է կայացրել

Ինչպես հաղորդում է Record-ը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կայացրել է Արքայական ակումբից հեռանալու որոշում:

Ըստ պարբերականի տեղեկության՝ դա ֆուտբոլիստի վերջնական որոշումն է: Դա կապված է նրա հետ, որ Ռոնալդուն դժգոհ է «Սերուցքայինների» ղեկավարության գործողություններից, մասնավորապես՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից և գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսից, ով օրերս հայտնել է պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշին, որ ակումբը չի կարող բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները: Ռոնալդուն գտնում է, որ Պերեսը խաբել է իրեն, քանի որ իր և «Ռեալի» միջև եղել է պայմանավորվածություն՝ բարելավված պայմաններով համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ:

Ավելի վաղ մամուլը հաղորդել էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վճարել Ռոնալդուին տարեկան 45 մլն եվրո: Ըստ «Ռեալի» հետ գործող պայմանագրի, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականը, Ռոնալդուն աշխատում է տարեկան 21 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս