Բաժիններ՝

Կոնտեն հրաժարվել է գլխավորել «Ռեալը»

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրաժարվել է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

Համաձայն պարբերականի տվյալների՝ «Սերուցքայինների» ղեկավարությունը հետաքրքրվել է իտալացի մասնագետով: «Ռեալի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Կոնտեի հետ: Լոնդոնցիների մարզիչը հրաժարվել է առաջարկից՝ հայտարարելով, որ մտադիր է մինչև վերջ աշխատել «Չելսիում»՝ իր պայմանագրի համաձայն, որի ժամկետը լրանում է 2019թ. ամռանը:

Նշենք, որ, եթե լոնդոնյան ակումբը հեռացնի Կոնտեին, ապա պետք է վճարի նրան 10 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս