Բրիտանացի լորդերին արգելել են քնել և գոռալ խորհրադարանում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տարածել են փաստաթուղթ, որի համաձայն Լորդերի պալատի անդամներից պահանջում են դադարեցնել ննջել բանավաճերի ընթացքում: Այդ մասին հայտնել է The Times-ը:
Այդ հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ լորդերը պետք է պահպանեն վարքի կանոնները: Փաստաթղթում առանձնապես նշվում է, որ վերջին ամիսներին խորհրդարանի վերին պալատում դրսեւորվող վարքը չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնց պետք է հետեւեն քաղաքական գործիչները:
Ճշտվում է, որ լորդերի գլխավոր զանցանքներն են դարձել բարձրաձայն խոսակցությունները, գոչյունները, ինչպես նաեւ բանավեճերի ժամանակ քնելը: