Ռաուլը և Խաբի Ալոնսոն կգլխավորեն «Ռեալի» երիտասարդական թիմերը
Ֆլորենտինո Պերեսի պլանը՝ գործողության մեջ:
«Ռեալի» նախկին աստղեր Ռաուլը և Խաբի Ալոնսոն ստացել են A և B կատեգորիայի մարզչական լիցենզիաներ, որոնք թույլ են տալիս աշխատել երիտասարդների հետ:
Մոտ ժամանակներս նրանք կանցնեն աշխատանքի մադրիդյան ակումբի պատանեկան կազմերի հետ: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Ռաուլը կգլխավորի «Կադետե Բ»-ն, իսկ Խաբին կգլխավորի «Կադետե Ա»-ն:
Ավելի վաղ AS-ը հայտնել էր, որ Ռաուլից «Ռեալում» սպասում են Զինեդին Զիդանի մարզչական ուղու կրկնությունը: Ֆրանսիացին նախքան հիմնական կազմն ընդունելը մարզում էր «Կաստիլիան»: Ռաուլը «Ռեալի» նախկին ավագն է, ակումբի պատմության 2-րդ լավագույն ռմբարկուն՝ Կրիշտիանու Ռոնալդուից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը