Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի14-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը երեկ ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին:
Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես է եկել տարիներ առաջ այս մրցույթի առաջին մրցանակակիր դարձած, այսօր արդեն անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: