Բաժիններ՝

Վթար «Չայնի» ոլորանների մոտ. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Հունիսի 7-ին՝ ժամը 05:59-ին, ահազանգ է ստացվել, որ «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար ավտոմեքենային, կա արգելափակված տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «BM» մակնիշի (վարորդ՝ Ն. Ի.) և «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ՝ Ռ. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս