Kitty Hawk սթարթափը ցուցադրել է անհատական թռչող սարքի նախատիպը
Kitty Hawk կալիֆոռնիական սթարթափը, որն ստեղծվել եւ աջակցություն է ստացել Google-ի համահիմնադիր եւ Alphabet-ի ղեկավար Լարի Փեյջի կողմից, ցուցադրել է անհատական ֆլայերի՝ էլեկտրական քարշով գերթեթեւ թռչող սարքի նախատիպը, որը նախատեսված է հանգստի ու զվարճանքի համար։
Սթարթափի կայքում հայտնվել են Kitty Hawk Flyer-ի լուսանկարները, տեսանյութն ու նկարագրությունը, որը նման է խոշոր դրոնի:
Մեկտեղանի ապարատն օդ են բարձրացնում տասն անկախ պտուտակային շարժիչներ: Առայժմ ֆլայերի մարտկոցը թռիչքն ապահովում է 12-20 րոպեի ընթացքում՝ մեկից մինչեւ երեք մետր բարձրության վրա՝ ժամում 20 մղոն (32 կմ/ժամ) արագությամբ: Սարքը վայրէջք է կատարում ջրի վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: