Բաժիններ՝

Intel-ը 28-միջուկանի պրոցեսոր է ներկայացրել

Intel ընկերությունը ծանուցել է 28-միջուկանի պրոցեսորի մասին, որն աշխատում է 5 գիգահերց հաճախությամբ: Ինչպես գրում է AnandTech-ը, շնորհանդեսն անցկացվել է Թայբեյում Computex 2018 ցուցահանդեսի շրջանակներում։

Արտադրողը չի բացահայտել սարքի տեխնիկական մանրամասնությունները՝ սահմանափակվելով միայն ընդհանուր տեղեկատվությամբ: Հայտնի չէ նույնիսկ այն, թե պրոցեսորն ինչ էներգասպառում ունի: Cinebench արտադրողականության թեստում այն հավաքել է 7334 միավոր:

Դա ամենաբարձր ցուցանիշն է մեկպրոցեսորային համակարգի համար: Չիպի վաճառքներն սկսվելու են 2018 թվականի վերջին: Գինը չի նշվում: Նաեւ առաջին x86-պրոցեսորի հոբելյանի պատվին Intel-ը թողարկել է 4-ից մինչեւ 5 գիգահերց հաճախությամբ Core i7-8086K Limited Edition-ը՝ Turbo-ռեժիմով:

Ընդամենը կթողարկեն 50 հազար պրոցեսոր, իսկ 8086 մոդել ընկերությունը կխաղարկի: 8086K-ի արժեքը 425 դոլար է: 2017 թվականին Intel-ը ներկայացրել էր 18-միջուկանի Intel Core i9-7980XE պրոցեսորը: Չիպը դարձել է AMD-ի 16-միջուկանի Threadripper-ի պատասխանը: Այն սպառում է 165 վատտ եւ ունի 2,6 գիգահերց բազային հաճախություն: Պրոցեսորի արժեքը 2 հազար դոլար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս