Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/Areg-Kyurexyan.jpg)
Քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի և Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ ազատ էր արձակվել նաև Արեգ Կյուրեղյանի եղբայրը՝ Հայկ Կյուրեղյանը: