«Մոնակոյից» բացի, ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Յուվենթուսը» և մի քանի անգլիական ակումբներ
ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի համար հերթ է առաջանում: Ֆուտբոլիստը դարձել է տրանսֆերային նպատակ մի քանի եվրոպական ակումբների համար:
Ինչպես հաղորդում է RMC Sport-ի ֆուտբոլային բաժնի գլխավոր խմբագիր Մոհամեդ Բուաֆսին, «Մոնակոյից» բացի, որն արդեն պատրաստ է առաջարկ կատարել, ռուս ֆուտբոլիստով հետաքրքրվում են թուրինյան «Յուվենթուսը» և մի քանի անգլիական ակումբներ:
Ընդ որում, չեն ճշտվում, թե կոնկրետ որ անգլիական ակումբներն են հետաքրքրված Գոլովինով: 2017-18թթ. մրցաշրջանում Գոլովինն անցկացրած 43 խաղերում դարձել է 7 գոլի և 6 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը