Աղջիկներին «կիսամերկ» ջինսեր են հագցնում
Bless հագուստի բրենդ-արտադրողը Mesh jeans (,ցանցով ջինսերե) է ներկայացրել Opening Ceremony ռեթեյլ-խանութի կայքում: Այդ մասին հայտնել է Metro-ն:
Նոր մոդելն ստեղծելու համար դիզայներներն ամբողջությամբ վերաձեւել են Levi’s 501 վինտաժային շալվարները. նրանք կողքից կտրել են շալվարները եւ թափանցիկ ցանց դրել, որը զուգագուլպա է հիշեցնում: Նշվում է, որ նման անհամաչափ ջինսերն աղջիկներին թույլ են տալիս ցուցադրել իրենց ոտքերի կողամասերը՝ նստատեղից մինչեւ կոճերը: