Բժիշկները Հավանայի մերձակայքում ավիաաղետից միակ ողջ մնացածի վիճակի բարելավում են արձանագրում
Միակ կինը, որը ողջ է մնացել Հավանայի մերձակայքում մարդատար ինքնաթիռի կործանման ժամանակ, գտնվում է գիտակից վիճակում եւ շնչում է առանց ապարատների օգնության: Հունիսի 5-ին այս մասին հայտնել է Հավանայի Կալիկստո Գարսիայի անվան հիվանդանոցի տնօրեն Կառլոս Ալբերտո Մարտինեսը, հիվանդանոց, որտեղ գտնվում է տուժած աղջիկը:
Խոսքը վերաբերում է 19-ամյա Մայլեն Դիասին, որը Կուբայի քաղաքացի է: «Նրա օրգանիզմի արձագանքը թերապեւտիկ գործողություներին բարենպաստ է, մենք հասել ենք օրգանների գործունեության կայունացման, ինչը շատ կարեւոր է»,- ասել է Մարտինեսը տեսահարցազրույցում, որը հրապարակել է Agencia Cubana de Noticias լրատվական գործակալությունը: Բժիշկը նաեւ հավելել է, որ Դիասը գտնվում է գիտակից վիճակում եւ կարող է շփվել հարազատների եւ բուժաշխատողների հետ:
Boeing 737-200-ը կործանվել է մայիսի 18-ին Կուբայի մայրաքաղաքի Խոսե Մարտիի անվան օդանավակայանից թռչելուց հետո: Ավիաաղետից հետո ողջ էին մնացել երեք կանայք: Նրանց կյանքի համար պայքարել են տարբեր մասնագիտությունների ավելի քան քսան բժիշկներ, սակայն երկու հիվանդները, չնայած բոլոր ջանքերին, մահացել են հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ ինքնաթիռի կործանումից զոհվելէ 112 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: