Բաժիններ՝

«Երևան» ֆուտբոլային ակումբում փոփոխություններ կլինեն

«Երևան» ֆուտբոլային ակումբը (նախկին «Փյունիկ») փոփոխությունների կենթարկվի:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը: «Այն, ինչ ցույց տվեց «Երևան»-ն այս մրցաշրջանում, ինձ չի բավարարում: Ես ուրիշ ամբիցիաներ ունեմ: Ուժեղացնելու ենք թիմը»,-ասաց Սողոմոնյանը:

Ակումբի նախագահի խոսքով` թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը շատ բան է արել «Երևան» ակումբի համար և առաջիկայում ակումբում փոփոխություններ կլինեն թե ֆուտբոլիստների տեսքով, և թե մարզչական շտաբում: Վերջնական փոփոխությունների մասին կհայտարարվի հունիսի 11-12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս