Թուրք դերասանուհին մերժել է մեկ գիշերվա դիմաց իրեն 1 մլն դոլար առաջարկած ադրբեջանցի գործարարին
Թուրք դերասանուհի Օզգե Բորաքը Instagram-ի իր էջում հրապարակել է իրեն անպարկեշտ առաջարկ կատարած ադրբեջանցի գործարարի նամակը: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարը Օզգե Բորաքին մեկ գիշեր միասին անցկացնելու դիմաց առաջարկել է 1 մլն դոլար:
«Ադրբեջանցի գործարար եմ, ապրում եմ Մոսկվայում, քեզ հետ մեկ գիշեր անցկացնելու դիմաց կվճարեմ 1 մլն դոլար, ասա բանկային հաշիվդ և միանգամից կփոխանցեմ»,- դերասանուհուն գրել է ադրբեջանցի գործարարը:
Դերասանուհին հրապարակման մեջ նշել է, որ ինքը նամակներ շատ չի գրում իր ինստագրամյան հետևորդներին, և հրապարակում է միայն այն նամակները, որոնք ծիծաղելի են կամ տարօրինակ: Նա գրել է, որ շատ են լինում նաև սիրային նամակներ, բայց դրանք անարգանք չեն պարունակում:
Գրառման վերջում դերսանուհին գրել է. «Բայց այս անամոթությանը չգիտեմ արդեն ինչ ասեմ: Կեղտոտ անամոթ»,-գրել է դերասանուհին:
Դերասանուհու հրապարակած նկարում փակված է իր նամակագրի նկարի և անվան հատվածը, և չի երևում անպատկառ ադրբեջանցու ով լինելը: