Curiosity մարսագնացը կատարեց ապարների առաջին տարրալուծումը հորատի կոտրվածքից հետո
Curiosity ռովերը վերջին տարվա ընթացքում առաջին անգամ հաջողությամբ տարրալուծել է գրունտի նմուշը, որը հանել էր նորոգված հորատման կայանքի միջոցով, որը կոտրվել էր 2016 թվականի դեկտեմբերին: Այդ մասին հայտնել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:
«Գիտական խումբը համոզված էր, որ ինժեներները չեն ձախողի. մենք դրանում այնքան Էինք համոզված, որ վերադարձանք հետ այն կետը, որտեղ ցանկանում էինք նմուշներ վերցնել ավելի քան մեկ տարի առաջ: Այդ գամբիտն արդարացրեց իրեն, եւ այժմ մենք ունենք Մարսի պատմության հանգուցային կտորներից մեկը, որը մեզ համար անմատչելի կմնար մյուս դեպքում»,- հայտարարել է Curiosity-ի առաքելության ղեկավար Աշվին Վասավադան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: