Բաժիններ՝

«Չելսին» ակտիվացրել է բանակցությունները Լորան Բլանի հետ

Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարող է գլխավորել լոնդոնյան «Չելսին»:

Ինչպես հաղորդում է RMC-ն, «Չելսիի» տնօրեն Մարինա Գրանովսկայան անցկացրել է բանակցությունների հերթական փուլը Լորան Բլանի հետ:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ կողմերը կարող են համաձայնագիր կնքել արդեն մոտ օրերս, իսկ Բլանը պլանավորում է իր շտաբ հրավիրել «Մարսելի» նախկին մարզիչ Ֆրանկ Պասիին:
52-ամյա ֆրանսիացու վերջին աշխատավայրը եղել է ՊՍԺ-ն, որի հետ նա 3 անգամ հաղթել է Լիգա 1-ը: Բացի այդ, նա հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը նաև «Բորդոյի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս