Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Կարեն Ղահրամանյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Ղահրամանյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։