«Չելսին» բանակցություններ է վարել «Ֆուլհեմի» գլխավոր մարզչի հետ
«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչը կարող է գլխավորել «Չելսին»: Ինչպես հաղորդում է իտալացի լրագրող Ջամլուկա դի Մարցիոն, «Չելսին» բանակցություններ է վարել «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչի հետ:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ 49-ամյա մասնագետը տիրապետում է ռուսերեն լեզվին, ինչը հրապուրում է «Կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչին:
Բանակցությունները 2-րդ փուլը կանցկացվի շաբաթ երեկոյան: «Չելսին», այնուամենայնիվ, զգուշանում է, որ Յուկանովիչն այնքան էլ փորձառու չէ, որպեսզի կարողանա ղեկավարել թոփ-ակումբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Չելսին» հրաժարվել է նշանակել Մաուրիցիո Սարիին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը