Բաժիններ՝

Մանկության ընկերուհիները պարզել են, որ հարազատ քույրեր են

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քարա Ջեյն Ֆարար Փեթերսոնը հայտնաբերել է, որ իր մանկության ընկերուհին իրականում իր հարազատ քույրն է: Այդ մասին հայտնել է Metro հրատարակությունը:

Փեթերսոնից երկար տարիներ է պահանջվել, մինչեւ որ նա կարողացել է պարզել, թե ով է իր իսկական հայրը, որովհետեւ մայրը վեց անգամ ամուսնացած է եղել եւ հոգեկան հիվանդության պատճառով հիվանդանոցում է հայտնվել, երբ իր դուստրը դեռ երեխա էր:

Սակայն 52 տարեկանում նրան հաջողվել է իմանալ, որ Քարեն Սմիթը, որի հետ ինքն ընկերություն էր անում բարուրից, իր արյունակից քույրն է: Աղջիկները կապը կորցրել են այն բանից հետո, երբ Փեթերսոնին մանկատուն տարան մոր հիվանդության պատճառով, բայց 2015 թվականին նամակագրություն են սկսել Facebook-ում եւ վերականգնել շփումը: Նրանք նկատել են, որ իրենց լուսանկարները բավականին նման են եւ որոշել են ԴՆԹ-ի թեստ անցկացնել, որը եւ ցույց է տվել, որ իրենք նույն հորից են:

«Դրանից հետո ես սկսեցի միանգամայն նորովի ընկալել ինձ, ես միշտ կորած մարդ էի զգում ինձ, իսկ այժմ, վերջապես, ձեռք եմ բերել տուն եւ ազգականներ: Ես միայն կցանկանայի ժամանակի մեջ հետ գնալ եւ ավելի շատ ժամանակ անցկացնել քրոջս հետ: Մեր միջեւ միշտ կապ է եղել, թեպետեւ չգիտեինք, որ քույրեր ենք»,-պատմել է Պեթերսոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս