«Սա հեղափոխական ռոմանտիզմի ռոմանտիկ մի նյութ է». Լարիսա Ալավերդյանը՝ կառավարության ծրագրի մասին

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյան հորդորում է ակադեմիական հանրությանը՚ վերին աստիճանի ուշադիր լինել ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ սա ոչ միայն կառավարության, այլև ամբողջ երկրի ծրագիրն է։

«Ես նախընտրում եմ սա ասել՝ անցումային կառավարություն։ Ավելի կարևոր է՚ այս անցումային ծրագրին ուշադիր լինի հենց գրագետ ու մասնագիտական խավը, որովհետև անցումայինը շատ կարևոր մի փուլի սկիզբ է։ Սա ոչ միայն ավարտ է այն բացասական երևույթներով համեմված փուլի, այլև՝ սկիզբ է մի նոր փուլի։ Սա շատ կարևոր է, որովհետև հետագայում մենք արդեն կքաղենք այն դառը կամ քաղցր պտուղները, որոնց հիմքերը դրված կլինեն այստեղ»,- նշեց Լ. Ալավերդյանը։

Նրա դիտարկմամբ՝ ներկայացված ծրագիրը ռազմավարական հայեցակարգ հիշեցնող մի նյութ է. «Ծրագրում մի քանի տեղ խոսվում է քաղաքական կամքի մասին։ Հիշեցնեմ, որ այս տարիների ընթացքում հենց  դրա մասին էր խոսվում, ինչն այստեղ նշված է։ Սա հեղափոխական ռոմանտիզմի ռոմանտիկ մի նյութ է։ Սա վատ չէ։ Դա դրական է, մենք պետք է բոլորս հասկանանք, որ մենք պետք է ազատ շունչ ունենանք սեփական երկրում։ Տեսլականի մեջ ուղղակի գրված է՚ ազատ, երջանիկ մարդ, ու դա քաղաքական ռոմանտիզմ է, դա ամենևին գրական տերմին չէ։ Սա դրական է, որովհետև եթե մենք թույլ չտանք մեզ փոխել մեր աշխարհայացքը, մեզ չհարգենք՚ որպես սեփական երկրում առաքելություն ունեցողի, մեզ մոտ փոփոխությունը չի լինելու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս