Բաժիններ՝

Սան Խոսեում բացվում է Apple-ի մշակողների ամենամյա խորհրդաժողովը

Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) հունիսի 4-ին բացվում է Միացյալ Նահանգների Apple կորպորացիայի պլատֆորմների համար ծրագրային ապահովման մշակողների ամենամյա համաշխարհային խորհրդաժողովը։

Միջոցառումը կտեւի հինգ օր, այդ ընթացքում ընկերությունն, ինչպես սպասվում է, կհայտարարի նոր հավելվածների եւ սարքերի մասին:

Apple-ը մինչեւ միջոցառման սկսվելն ավանդաբար տեղեկատվություն չի տրամադրում նորույթների մասին: Սակայն ամերիկյան պրոֆիլային հրատարակությունների եւ ինտերնետ-կայքերի փորձագետները կարծում են, որ ընկերությունը, բացի գործառական համակարգերի նորացումներից, կարող է հայտարարել նոր գաջեթների մասին իր iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների եւ MacBook նոութբուքերի շարքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս