Դեմիրթաշն Էրդողանի դեմ հայց կներկայացնի
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի փաստաբանները հայց կներկայացնեն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Էրդողանը հունիսի 1-ին իր ելույթում անդրադարձել է քրդամետ կուսակցության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին, որով պահանջվում է ազատ արձակել Դեմիրթաշին: «Այդ ո՞ւմ եք ազատ արձակում: Բանտում գտնվող անձի ձեռքերին 53 քաղաքացու արյուն կա»,- ասել էր Էրդողանը:
Թուրքիայի նախագահի հայտարարությունը որակելով որպես «սև քարոզչություն» և դատական համակարգի վրա ազդելու փորձ՝ Դեմիրթաշի փաստաբանները հայտնել են, որ Էրդողանը խախտել է անմեղսունակության վարկածը: Բացի այդ, նրանք հայտնել են, որ իրենց պաշտպանյալին չհիմնավորված մեղադրանքներ են ներկայացվել:
Փաստաբանները հայտարարել են, որ բարոյական փոխհատուցում ստանալու նպատակով իրավական գործընթաց են սկսում ու հայց են ներկայացնելու Թուրքիայի նախագահի դեմ: