Բաժիններ՝

Մասիսի քաղաքապետը ազատ է արձակվել. պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետը ազատ է արձակել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Նա ազատ է արձակվել և կալանքի կիրառումը մերժվեց»,- ասաց Աթանեսյանը:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:

ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի խափանման միջոցը ընտրելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս