Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
                                    Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Սաադ Հարիրն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Ես Ձեզ հաջողություն եմ մաղթում Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Լիբանանի բարեկամությունը Հայաստանի հետ ունի խորը արմատներ, և որպես վարչապետ, ես կանեմ ամեն հնարավորը մեր երկու երկրների միջև կապերն ավելի ամրապնդելու համար: Ես սպասում եմ մոտ ապագայում մեր փոխադարձ այցելություններին՝ մեր երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար», -ասված է Լիբանանի վարչապետի շնորհավորական ուղերձում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    