Մալիշկա-Եղեգնաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը
Հունիսի 2-ին, ժամը 09:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մալիշկա-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել մոտակա ձորակը: ՃՏՊ-ի հետևանքով Ա. Ա.-ն ստանալով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: