Տարկետման իրավունք տալու շեմերը նվազեցվել են
Այսօր կառավարության նիստում փոփոխություն կատարվեց գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների մեջ՝ նվազեցնելով շեմերը, ըստ այդմ՝ կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր, ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկում կընդգրկվեն նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկի ամսագրերը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ շեմերը նվազեցրել են, որովհետև նախկին կարգավորմամբ շեմերն այնքան բարձր էին, որ բուհական համակարգում և գիտական շրջանակների շատ մասնագետներ անգամ դրանք չէին հաղթահարում։
«Ուսանողների համար այդ շեմերը սահմանելն այնքան էլ արդար չէր»,- ասաց նախարարը։
Ա.Հարությունյանի խոսքով՝ ՊՆ-ի և ուսանողների հետ քննարկման արդյունքում եկել են կոմպրոմիսային առաջարկի։ Նրա կարծիքով՝ զինապարտության մասին օրենքի գործող տարբերակից ավելի լավը չէին կարող ունենալ, իսկ նոր կառավարությունը չէր հասցնի օրենք փոխել. «Փորձել ենք գտնել առավել արդար տարբերակը»։
Մանրամասները՝ տեսանյութում