«Մենք արդեն 40 օր է՝ ունենք անՍերժ Հայաստան, սակայն ունենք տասնյակ քաղբանտարկյալներ». Փաստաբան

«Դասագրքային կանոն է, որ հեղափոխությունից հետո առաջնահերթ քայլը քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման խնդիրն է. մենք արդեն 40 օր է՝ ունենք անՍերժ Հայաստան, սակայն ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք հետապնդվել են այն իշխանության կողմից, որի դեմ հեղափոխությունը դրական արդյունք է արձանագրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Ըստ նրա՝ մարդկության ողջ պատմությունն է հուշել, որ հեղափոխության անմիջապես հաջորդող քայլը քաղբանտարկյալների ազատ արձակումն է. «Ուղղակի բանտախցերը բացելն ու նրանց ազատ արձակելն է։ Մենք բոլորս հասկանալով, որ 21-րդ դարն է, գոյություն ունեն օրենքներ, իրավունքներ, կարգեր, մշտապես հայտարարել ենք, որ այս ամենը պետք է կատարվի օրենքի սահմաններում, օրենքի կարգով։ Բարեբախտաբար, ՀՀ Սահմանադրությունն ունի ավելի քան բավարար հնարավորություններ և գործիքակազմ այդ խնդիրը լուծելու համար»։

Փաստաբանի խոսքով՝ այս 40 օրվա ընթացքում թեև շատ կարևոր, բայց ընդամենը մի քանի լուծումներ են տվել օրինականության դաշտում՝ մասնակի վերականգնելով արդարությունը. «Այս տեմպերը պահպանելու դեպքում քաղբանտարկյալների հետ կապված խնդիրը հանրության շրջանում արդարացիորեն պետք է պահի այն լարված մթնոլորտը, որը մենք ունենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս