Բաժիններ՝

Վրացի զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել ՀՀ տարածք, բայց վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը

«Շատ հաջող և արդյունավետ այց ենք ունեցել, որը, համոզված ենք, հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի: Բայց շատ հրատապ խնդիրներ կան»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` վրացի զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել ՀՀ տարածք, բայց մոտ 40 կմ անցնելով, ավտոբուսի վարորդը հրաժարվել է շարունակել, որովհետև վատ ճանապարհների պատճառով նրա թանկարժեք ավտոբուսը կվասվեր:

Նա հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր կան ճանապարհը կարգի բերելու համար:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ Իջևան-Նոյեմբերյան հատվածն է` 17.8 կմ, շատ ահավոր վիճակում, ուսումնասիրությունը կատարված է, տեխնիկան տեղափոխված է, այսօր կամ վաղը սկսվում է վերանորոգումը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ նախկին մրցույթներից, ծրագրերից ֆինանսական միջոցների տնտեսում կա և այդ գումարները գուցե մնացած հատվածին ուղղեն` մի քիչ ավելի ընդայնելու համար:

Ն.Փաշինյանը հիշեցրեց որակի վերահսկողության խնդիրների մասին. «Մենք պետք է երաշխավորենք որակը և տեխնիկական հսկողություն իրականացնողները նույնպիսի պատասխանատվություն են կրում որակի համար, ինչպես կատարողները»:

Ն.Փաշինյանը նկատեց, որ որակն այնքան բարձր պետք է լինի, որ ոչ թե մի ձմեռ դիմանա ճանապարհը, այլ` երկու, երեք և ավելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս