Դատախազը բողոքարկել է Քննչական կոմիտեի Լոռու վարչության պետին գրավով ազատ արձակելու որոշումը
Դատախազը բողոքարկել է ՔԿ Լոռու մարզային քննչական վաչության նախկին պետ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանի նկատմամբ գրավ կիրառոելու որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Մայիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վաչության նախկին պետ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանի պաշտպանի միջնորդությունը՝ որոշում էր կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին՝ գրավի գումար սահմանելով 5 մլն դրամը:
Հունիսի 1-ին տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից դատարանի հիշյալ որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք՝ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու պահանջով»,- գրել է նա:
Մայիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վաչության նախկին…
Gepostet von Gor Abrahamyan am Freitag, 1. Juni 2018