Երեւանի դպրոցներից մեկի բակում օձ է հայտնաբերվել
Մայիսի 30-ին, ժամը 17:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 83 հասցեում գտնվող դպրոցի բակում օձ է նկատվում, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարաները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: