Ո՞վ է ՀՀԿ-ից հեռացող հաջորդ պատգամավորը. նա իշխանության հետ հին հաշիվներ ունի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հաջորդ հեռացողը կարող է լինել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով միայն վերջերս է դարձել պատգամավոր՝ փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Ավալյանին:
Հակոբյանը ԱԺ եւս երկու գումարման պատգամավոր է եղել: Նա ՀՀԿ-ական իշխանության հետ հին հաշիվներ ունի. նրան պատկանող ընկերություններում հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել ու անհիմն մեծ տուգանքներ նշանակել, եւ Հակոբյանին բաժնետիրության սկզբունքով պատկանող «Կիլիկիա գարեջուր» ընկերությունը տեւական ժամանակ դատական վեճերի մեջ էր հարկային մարմինների հետ:
Խոսակցությունների համաձայն՝ իշխանությանը մոտ կանգնած ինչ-որ անձինք աչք ունեին գործարանի վրա եւ փորձում էին ճնշում գործադրել՝ դրան կամ դրա մի մասին տիրանալու համար: Հիմա Հակոբյանը կարող է վարձահատույց լինել իր նկատմամբ դրսեւորած նման վերաբերմունքի համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: