«Ելք»-ն արտահերթ ընտրություններին կմասնակցի դաշինքով, բայց փոփոխված համամասնությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինտենսիվ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դրա մասին է վկայում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հաստատակամ հայտարարությունը, թե արտահերթ ընտրություններ լինելու են՝ անկախ ՀՀԿ-ի կամքից:

Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում է նաև ընտրություններին մասնակցելու ձևաչափը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ հակված են ընտրությունների գնալ առանձին՝ վստահ, որ այդպես էլ մեծամասնություն կկազմեն:

Սակայն, հավաստի տվյալներով, բանակցությունների արդյունքում որոշվել է արտահերթ ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքով, սակայն փոփոխված համամասնությամբ: Ըստ այդմ, դաշինքի համամասնական ցուցակում կգերակշռեն ՔՊ- ականները. յուրաքանչյուր 10 թեկնածուից 6-ը կլինի այդ կուսակցությունից, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան», ևս 2-ը՝ «Հանրապետություն» կուսակցություններից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս