Աշխարհի առաջնությանն ընդառաջ. Ովքե՞ր են ֆավորիտները
Աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ: Մասնագետները նշում են, որ այս Մունդիալը կարող է լինել անակնկալներով լեցուն, քանի որ կան մի շարք թիմեր, որոնք կարող են կայուն խաղի շնորհիվ դառնալ հաղթող: Դրան զուգահեռ՝ կան նաև հավաքականներ, որոնք մշտապես ունեն ֆավորիտի կարգավիճակ: Առաջարկում ենք ծանոթանալ ԱԱ-18-ի ֆավորիտներին և նրանց առավելություններին:
Ֆավորիտներ՝ կարգավիճակով
Աշխարհի առաջնությունում միշտ կան թիմեր, որոնք, կարծես, միշտ պետք է ֆավորիտների թվում լինեն: Իհարկե, այդ հավաքականների մեջ առաջինը Գերմանիայի ընտրանին է՝ Աշխարհի գործող չեմպիոնը: Այս հարթակում է նաև Արգենտինան՝ Աշխարհի գործող փոխչեմպիոնը: Այս ցուցակում հաջորդը պետք է լինի Հարավային Ամերիկայի կամ Եվրոպայի չեմպիոնը, բայց քանի որ Չիլին վարվեց իտալացիների նման և չհաղթահարեց որակավորման փուլը, մնում է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան:
Արգենտինայի առավելություններն են Մեսսին, Սամպաոլին և նրա տակտիկան, թիմի կայունությունը, երիտասարդ ֆուտբոլիստների չբացահայտված պոտենցիալը, հրաշալի պաշտպան Օտամենդին, մեծ ընտրությունը հարձակման գծում՝ Դի Մարիա, Դիալա, Իգուաին և Ագուերո:
Պորտուգալիայի առավելություններից պետք է, իհարկե, նշենք Ռոնալդուին, Սանտուշին և նրա պրագմատիզմը, շատ փորձառու կազմը, «Մանչեսթեր Սիթիի» մակարդակի թարմ և երիտասարդ ֆուտբոլիստների, դարպասապահ Պատրիսիուին:
Գերմանիայի հավաքականի առավելություններից առաջինը չեմպիոնական կազմն է՝ Հյումելսից մինչև Մյուլլեր: Ինչպես նաև Գերմանիայի հաղթանակի համար կարող է պատճառ դառնալ գլխավոր մարզիչ Լյովի վիրավորված ինքնասիրությունը՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ չանցնելուց հետո: Թիմի խաղին միանշանակ կօգնեն նաև երիտասարդ ֆուտբոլիստներ Կիմիխը, Սանեն և Վերները: Չպետք է մոռանանք նաև Մարկ Անդրե Տեր Շտեգենին, ով հրաշալի մարզավիճակում է և շատ կայուն մրցաշրջանից հետո կարող է արժանիորեն փոխարինել Մանուել Նոյերին:
Ֆավորիտներ, ումից շատ բան են սպասում
Այս ցուցակում առանձնացրել ենք երկու հավաքական՝ Անգլիան և Բելգիան: Երկու ընտրանիներն էլ շատ տաղանդավոր են և ¼ կամ 1/8 եզրափակչում Բրազիլիային և Գերմանիային չհանդիպելու դեպքում հնարավորություն կունենան լավ արդյունքի հասնել: Այս հավաքականների շանսերը շատ մեծ չեն, բայց ե՞րբ փորձել, եթե ոչ՝ հիմա:
Ֆավորիտներ, որոնք պատրաստ են հաղթել
Այս ցուցակում առանձնացրել ենք երեք հավաքական՝ Բրազիլիա, Ֆրանսիա և Իսպանիա: Նայելով երեք հավաքականների կազմերին՝ առաջին հերթին աչքի են ընկնում շատ տաղանդավոր և աստղային ֆուտբոլիստները: Նրանք այնքան շատ են, որ այս երեք հավաքականների հայտացուցակում չեն հայտնվել իրենց ակումբներում ամենամրցակցային ֆուտբոլիստները:
Իսպանիան պատրաստ է հաղթել Աշխարհի առաջնությունը, քանի որ այս հավաքականում է խաղում աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը՝ Դավիթ դե Խեան, հավաքականում իր թարմ և նորարարական գաղափարներն է իրականացնում մարզիչ Լոպետեգին: Թիմում այժմ շատ լավ մթնոլորտ է՝ համեմատած նախորդ տարիների հետ: Իսպանիայի հավաքականում հաջողությամբ համատեղվում են փորձը և երիտասարդությունը: Այս հավաքականը ավելի շատ նման է Խավիի և Ինիեստայի հավաքականին: Թիմի առավելություններից մեկն էլ այն է, որ ֆենոմենալ Ինիեստան վերջին անգամ է մասնակցելու Մունդիալին:
Ֆրանսիայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնությանը կարող էր ներկայացնել մի քանի հայտացուցակ, և դրանք չէին զիջի մեկը մյուսին: Ստացվում է այնպես, որ ֆրանսիացիները պարտվում են միայն չեմպիոններին, այնպես որ, հավանական է, որ այս տարի նրանք սովորել են հաղթել նույն չեմպիոններին: Գրիզմանը, Մբապեն և ևս 10 երիտասարդ և չափազանց տաղանդավոր ֆուտբոլիստներ. աա կարող է լինել Ֆրանսիայի հաղթաթուղթը: Աս թիմը շատ լավն է գոնե կիսաեզրափակչում չխաղալու համար:
Տպավորություն է, որ Բրազիլիան, անգամ վատագույն կազմով, միևնույն է, Աշխարհի առաջնության ֆավորիտներից է լինելու: Իսկ Բրազիլիայի այս հավաքականը ոչ միայնը վատը չէ, այլ նաև հրաշալի է: Այս հավաքականում կան շատ փորձառու և կարիերայի բարձունքում գտնվող ֆուտբոլիստներ, օրինակ՝ Մարսելոն, ինչպես նաև երիտասարդ և արդեն Մեսսիի և Ռոնալդուի հետ համեմատվող ֆուտբոլիստներ, օրինակ՝ Նեյմարն ու Կոուտինիոն:
Սիրարփի Աղաբաբյան