Բաժիններ՝

Թաիլանդից փախած նախկին վարչապետը տասնամյա այցագիր է ստացել Մեծ Բրիտանիայում. BBC

2011-ից մինչեւ 2014 թվականը Թաիլանդի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Յինգլաք Չինավաթը, որը հեռակա հինգ տարվա բանտարկության է դատապարտված, տասնամյա այցագիր է ստացել Մեծ Բրիտանիայում: Մայիսի 28-ի երեկոյան այս մասին հայտնել է BBC-ի թաիլանդական ծառայությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Ստացված տվյալների համաձայն՝ Չինավաթը կարող է «ազատորեն մուտք գործել եւ հեռանալ Մեծ Բրիտանիայից, բայց թագավորության տարածքում յուրաքանչյուր գտնվելը չպետք է գերազանցի վեց ամիսը»:

Թաիլանդի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բուսադի Սանթիփիթաքսը լրագրողներին հայտնել է, որ պաշտոնական Լոնդոնը Բանգկոկին չի իրազեկել նման որոշման մասին: «Մենք այդ մասին իմացանք նորություններից, այդ հարցի վերաբերյալ սեփական տեղեկատվություն չունենք»,- ասել է Սանթիփիթաքսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս