«Հիմնական մարտահրավերները խորհրդարանում են սպասվում»

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցն այս պահին չի քնարկվել: Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Արամ Զավենի Սարգսյանը հայտնի հանգամանքների բերումով չի կարող մասնակցել նիստներին:

Նա նշեց, որ մյուս շաբաթ կհավաքվեն և կկայացնեն որոշում: ««Ելքի» բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուով: Հիմնականում ունեցել ենք կոնսենսուս, անգամ երկար քննարկումներից հետո: Հիմնական մարտահրավերները խորհրդարանում են սպասվում»,- ասաց Է.Մարուքյանը՝ հավելելով, որ ժամանակին ինքն ու Նիկոլ Փաշինյանն են եղել խմբակցության ղեկավարի թեկնածուներ, հիմա իր թեկնածությունը ևս օրակարգում է:

«Լենա Նազարյանի թեկնածությանը նորմալ եմ վերաբերում: Եթե մի ուժից լինի խմբակցության ղեկավար, քարտուղարը կլինի տարբեր ուժից»,- ասաց նա՝ հավելելով, որ խմբակցության ղեկավարը փոքր հարց է ներկա գործընթացներում:

Տեսանյութեր

Լրահոս