«Շնորհակալություն, բարձր եմ գնահատում իր մտահոգությունները». Արմեն Աշոտյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Ես արդեն ի պատասխան իմ կոչի ստանում եմ դիմումներ: Բնականաբար, այդ դիմումներին չեմ վերաբերում որպես էմոցիոնալ արտահայտումների հնարավորություն: Ամեն մի դեպք, որ մատնանշում է նամակում այս կամ այն քաղաքացին, լրացուցիչ քննության, ուսումնասիրության կարիք ունի: Առաջին բանը, որ ես պահանջում եմ՝ փաստաթղթեր, որ կարող են հիմանվորել այդ բողոքը: Այս քանակը, ցավոք սրտի, աճում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսելով իր հայտարարության արձագանքի մասին, որ Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդվողները կարող են դիմել իրեն:

Անդրադառնալով այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խորհրդին, թե Աշոտյանը կարող է դիմել իրավապաշտան կազմակերպություններին, Ա.Աշոտյանը հակադարձեց.

«Շնորհակալություն, բարձր եմ գնահատում իր մտահոգությունները: Կարծում եմ, այս դեպքում՝ որպես իշխանություն, իր պարտավորությունն է ստեղծել է՛լ ավելի ժողովրդավար Հայաստան, որպեսզի բացառի նման տեսակի մտահոգություններն ու դեպքերի գոյությունը: Սա է իշխանության թիվ մեկ պարտավորությունն այսօր: Իսկ իրավապաշտպանների հետ աշխատելու հնարավորություն, բնականաբար, տեսնում ենք, հատկապես, եթե գտնենք այնպիսի իրավապաշտպաններ, որոնք այս ընթացքում իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրենց իրավապաշտպան անաչառ գործունեությանը»:

Թե որքան դիմումներ է ստացել, Ա.Աշոտյանը խոստացավ պատասխանել հաջորդ շաբաթ:

Տեսանյութեր

Լրահոս