Բաժիններ՝

«Եկեղեցին շահութաբեր գործունեություն չի իրականացնում, հետևաբար՝ ճիշտ չի լինի, որպեսզի եկեղեցին առանձին կերպով մասնակցի հիմնադրամի դրամահավաքին». Գարեգին Բ

 Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Հայաստանից և Սփյուռքից:

Նիստի ընթացքում, օրակարգի համաձայն՝ ներկայացվեց վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության եզրակացությունը, որի ընթացքում զեկուցող վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանը, ի թիվս մի շարք դիտարկումների, առաջարկություն հնչեցրեց այսուհետ Հայաստան Համահայկական հիմնադրամի ընթացքում պարտադիր և առանձին նվիրատվություն սահմանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից, որը, ըստ վերջինիս առաջարկի՝ կկազմի տարեկան 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Հնչեցված առաջարկին ի պատասխան՝ հանդիպմանը ներկա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես եկավ մտահոգությամբ, որում մասնավորապես ընդգծեց.

«Եկեղեցին, անշուշտ, մշտապես իր աջակցությունն ու զորակցությունն է բերել հիմնադրամին դեռևս 1992 թվականից, երբ հանրապետության նախագահի կողմից հռչակվեց հիմնադրամի հաստատումը: Այդ օրից ի վեր եկեղեցին աշխարհասփյուռ բոլոր թևերի միջոցով իր նվիրական և սրբազան պարտքն է նկատել, ըստ ամենայնի, աջակցելու և զորակցելու հիմնադրամին ոչ միայն կոչով, այլ նաև տարբեր նվիրատվություններով: Դուք գիտեք, որ եկեղեցին շահութաբեր գործունեություն չի իրականացնում, հետևաբար՝ կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որպեսզի եկեղեցին առանձին կերպով մասնակից լինի հիմնադրամի դրամահավաքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս