Բաժիններ՝

ԱՄՆ-ում զեղչով սպառավաճառքի են հանվել ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովին նվիրված հուշադրամները

Սպիտակ տան Նվերների պաշտոնական խանութը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցություններից հրաժարվելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո զեղչով սպառավաճառքի է հանել հուշամետաղադրամները, որոնք նվիրված էին այդ հանդիպմանը: Դա հետեւում է խանութի կայքի առաջարկություններից:

Լոտի արժեքը, որն ավելի վաղ վաճառվել է24,95 դոլարով, իջել է հինգ դոլարով՝ մինչեւ 19,95 դոլար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան զինվորական վարչությունը հուշադրամ է հատել առաջին ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովի առթիվ, որը պլանավորված էր հունիսի 12-ին Սինգապուրում:

Ընդամենը պատրաստվել է 250 հուշադրամ: Դիմերեսին պատկերված են երկու պետությունների ղեկավարները՝ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի դրոշների ֆոնին: Դարձերեսին Սպիտակի տան, նախագահական ինքնաթիռի եւ ԱՄՆ-ի նախագահի կնիքի ուրվանկարն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս