«Օրակարգում չկա նման փոփոխության հարց». Արա Բաբլոյան
ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չի քննարկվել և չկա օրակարգում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Չի քննարկվել կուսակցության նախագահի փոփոխության հարց: Այդպիսի հայտարարություն էլ չի եղել: Օրակարգում չկա նման փոփոխության հարց»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը:
Հարցին՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն արդյոք կհավաքի բավարար ձայներ, Բաբլոյանն ասաց՝ կանխագուշակել և դրա շուրջ ինչ-որ մտքեր արտահայտելն այնքան էլ ճիշտ չի համարում: «Երբ կլինեն ընտրություններ, այդ ժամանակ կհասկանանք»,-նշեց նա: