Հերթը հասավ կոմիտեներին. զբոսաշրջության նոր պետ է հարկավոր. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախարարություններում առաջին դեմքերի փոփոխություններից հետո հերթը կհասնի կոմիտեներին: Տուրօպերատորները հույս ունեն, որ նորանշանակ վարչապետը պաշտոնանկ կանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանին՝ գրող Պերճ Զեյթունցյանի դստերը, կոմիտեի ղեկավար անձնակազմին, քանի որ նրանք ոլորտից գլուխ չեն հանում:
Մեր տեղեկություններով՝ ֆեյսբուքում կա տուրիզմի փակ խումբ, որտեղ բոլորը ոլորտի աշխատողներ են, կիսվում են իրենց խնդիրներով, պարբերաբար «մայրուղի» հանում Զարմինե Զեյթունցյանին:
Մասնավորապես՝ հեղափոխության օրերին՝ մայիսի 3-ին, Զեյթունցյանը հայտարարել էր, թե շուրջ 40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել են՝ ճանապարհը փակ է, հետ են գնացել: Այս հայտարարությունը բուռն քննարկվել է խմբում, կոմիտեի ղեկավարին սխալ են հանել:
«Հատկապես հեղափոխության օրերին խմբում ակտիվ գրվում էր, թե ով որտեղ ինչ խնդիր ունի, որպեսզի միմյանց օգնենք:
Ու նման խնդրի դեպքում մենք միանշանակ ավելի շուտ կիմանայինք, քան Զարմինեն:
Եվ հետո, մեր օդանավակայանում չվերթներն այդպիսի արագությամբ չեն կազմակերպվում, որ ցանկացած պահի նստես ինքնաթիռ, թռնես»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: