Կարող ենք պայքարել ամեն թիմի դեմ էլ. Էրիկ Վարդանյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էրիկ Վարդայանի կարծիքով հավաքականի նորեկները բարձրակարգ ֆուտբոլիստներ են:
«Առաջին մարզումը շատ լավն էր: Կարծում եմ բոլորն էլ լավ մարզավիճակում են: Նորեկներից լավ տպավորություն ստացա և անմիջապես զգացվեց բարձր կարգը: Ամեն մարզիչ ունի իր ոճը և Մինասյանի այս ոճով կարող ենք հասնել մի բանի: Եթե ազգային ընտրանին լավ մարզավիճակում լինի, ապա կարող ենք պայքարել ամեն թիմի դեմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղն էլ կկայանա Ավստրիայում: