Արդարադատության նախարար առաջարկել էին Մարուքյանին, Սանասարյանին էլ՝ ՊԵԿ ղեկավարի պաշտոնը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել, եւ նշանակումների ժամանակ բազմաթիվ այլ տարբերակներ են քննարկվել․ մինչեւ Արտակ Զեյնալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելը, այդ պաշտոնն առաջարկել են Էդմոն Մարուքյանին, վերջինս չի համաձայնել՝ պատճառաբանելով, թե ինքը պառլամենտում ավելի մեծ գործ կանի թիմի համար։ Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեռահար նպատակը գլխավոր դատախազի պաշտոնն է եղել։

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին էլ առաջարկվել է ՊԵԿ ղեկավարի պաշտոնը, չի համաձայնել։

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցանկացել է տնտեսական բլոկում տեղ զբաղեցնել, չի ստացվել։ Թիմում մտահոգություններ կան նաեւ «փոխարինող սաստավի» առնչությամբ։ «Եթե նախարարներից որեւէ մեկը չկարողանա գլուխ հանել, պետք է նոր մարդ նշանակել, իսկ կոմպետենտ նորեր շատ «չկան»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031