Բաժիններ՝

Sony-ն գնել է 2 մլն երգերի, ներառյալ Queen խմբի կոմպոզիցիաների իրավունքը. Kyodo

Sony Corp. ճապոնականէլեկտրատեխնիկական հսկան մայիսի 22-ին հայտարարել է, որ իրապես գնում եւ իր ստորաբաժանումն է դարձնում EMI Music Publishing հայտնի բրիտանական ֆիրման, որը տնօրինում է 2 մլն երաժշտական կոմպոզիցիաների իրավունքները, ներառյալ Queen լեգենդար խմբի, Alicia Keys, P!nk երգիչների աշխատանքները:

Sony Corp.-ն այդ ընկերության բաժնետոմսերի իր փաթեթը կհասցնի 90 տոկոսի Արաբական Միացյալ Էմիրություններից Mubadala Investment հիմնադրամի հետ 1,9 մլրդ դոլարի գործարքի արդյունքում: Բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում է հանգուցյալ փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի ժառանգների հիմնադրամին: Այդ գնումից հետո, ինչպես հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը, Sony Corp.-ը հույս ունի զգալիորեն ավելացնել իր եկամուտները Համացանցի միջոցով վճարովի երաժշտության տրամադրումից:

«Ներկայիս ներդրումները,-Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կորպորացիայի նախագահ Կենյիտիրո Յոսիդան,-կուժեղացնեն մեր դիրքերը ինտելեկտուալ սեփականության ոլորտում: Մենք կդառնանք աշխարհի՝ երաժշտություն վաճառող խոշորագույն ընկերություններից մեկը»:

Ընթացիկ ֆինանսական տարում Sony Corp.-ը մտադիր է իր երաժշտական բիզնեսից ստանալ 112 մլրդ իենի (շուրջ 1 մլրդ դոլար) չափով օպերացիոն շահույթ: 2020 ֆինանսական տարում նա պլանավորում է այն հասցնել 130 մլրդ իենի (մոտավորապես 1,2 մլրդ դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս