Ազատվում ենք փորկապությունից
Փորկապությունը նյութափոխանակության համակարգի հետ կապված ամենատարածված խնդիրներից է: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս կոկտեյլը կօգնի ազատվել խնդրից, որը բազմաթիվ տհաճություններ է պատճառում: Այն պատրաստվում է սալորի, սամիթի, կտավատի սերմերի համադրությամբ:
Սալորը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչը նպաստում է աղիների անցանելիությանը: Սալորը քիչ քանակով կալորիաներ է պարունակում, շատ հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են նաև բորբոքման և հեղուկի կուտակման դեպքում:
Սամիթի սերմերը նպաստում են նյութափոխանակությանը, հակաբորբոքային ազդեցություն ունեն: Դրա ակտիվ միացությունները կօգնեն լավացնել աղիների անցանելիությունը, կանխարգելել մեծ քանակով գազերի առաջացումը:
Բաղադրիչներ
- 6 սալոր
- 1 թեյի գդալ սամիթի սերմեր՝ 5 գրամ
- 2 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 20 գրամ
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ:
Պատրաստման եղանակը
- Առանձին տարայի մեջ թրջեք կտավատի սերմերը, թողեք ամբողջ գիշեր:
- Սալորը եռացրեք ջրում, ավելացրեք սամիթի սերմերը:
- Եփեք 10 րոպե:
- Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում:
Օգտագործեք նվազագույնը 5 օր՝ քաղցած վիճակում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը