Բաժիններ՝

Կենդանակերպի 5 ամենահումորով նշանները

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հումորի վառ զգացում ունեն, կարողանում են ի սրտե ուրախանալ և ծիծաղել։

Երկվորյակներ։ Երկվորյակները կարողանում են սրամիտ կատակներ անել։ Նրանց հումորն ինտելեկտուալ է, նուրբ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հեշտությամբ զվարճալի պահեր են գտնում այնտեղ, ուր մարդիկ միայն բացասականն են տեսնում։ Ընդ որում, Երկվորյակների կատակները միշտ տեղին են, ոչ վիրավորական։ Նրանք իսկապես կարող են ցանկացած մարդու ստիպել անկեղծորեն ժպտալ։

Խեցգետին։ Կարող են կատակելու առիթ գտնել բազմաթիվ իրավիճակներում, հատկապես՝ աննկատ մանրուքներում, որոնք չեն կարող վրիպել կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի աչքից։ Խեցգետինները կարողանում են առանձնահատկություններ նկատել։ Նրա կատակասիրությունը կարող է անհոգ, երբեմն՝ նույնիսկ միամիտ թվալ։

Կարիճ։ Մտածված չեն կատակում, բայց նրանց մեկնաբանությունները բավական ծիծաղելի են, լի սարկազմով։ Լուրջ, բարդ իրավիճակում Կարիճի կատակները կարող են սթափեցնել՝ չնայած նրանց հումորը երբեմն կարող է մոտ լինել սև հումորին և կարող է նույնիսկ կոպիտ լինել։

Կարդացեք նաև

Աղեղնավոր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են հումոր գտնել ամենուր և ամեն ինչում։ Նրանք միշտ կարող են հետաքրքիր պատմություններ պատմել իրենց կյանքից՝ չնայած որոշ դեպքերում չափազանցնում են, սարկազմ ավելացնում՝ պատմություններն ավելի ծիծաղելի և հետաքրքիր դարձնելու նպատակով։

Մարդկանց ուրախացնելու նպատակով երբեմն կարող են նույնիսկ կատակել տարօրինակ, ոչ բոլորին հասկանալի ձևով։ Մարդիկ կարծում են, որ Աղեղնավորները սիրում են ուրախանալ։ Նրանց պարզապես դուր չի գալիս ամեն ինչին լուրջ վերաբերվել․ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պաշտում են մարդկանց դեմքին ժպիտ տեսնել։

Ջրհոս։ Ուրախ են, կատակասեր։ Երբեմն նույնիսկ չեն էլ գիտակցում դա, մինչև նկատում են, որ մարդիկ ի սրտե ծիծաղում են։ Ջրհոսները հիմնականում կրթված են, սրամիտ, հումորի հրաշալի զգացում ունեն։ Մարդկանց հիացնում են նրանց սարկազմով լի, բայց տեղին դիտարկումները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս