Բաներ, որ կանոնավոր կերպով պետք է անեք Ձեր ամուսնու համար

1. Նրա մասին իր թիկունքի հետևում մի խոսիր:

Եթե ձեր հարաբերություններում ինչ-որ խնդիր է առաջանում, եթե դու կասկածներ ունես, նախ դա նրա հետ քննարկիր: Եվ հետո ցանկալի է աղբը տանից դուրս չհանել:

2. Կանգնիր նրա թիկունքին, անգամ, երբ նա քո կողքին չէ:

Եթե դու լսում ես նրա հասցեին ինչ-որ բացասական բան, միջամտիր ու պաշտպանիր նրան: Ցույց տուր, որ ձեր ամուսնությունը ձեր ամրոցն ու միությունն է:

Կարդացեք նաև

2. Նրա համար ինչ-որ համեղ բան պատրաստեք:

Ինչպես ասում էր Ալիսան հրաշքների աշխարհում, համեղ բաներից բարիանում են:

3. Չսղոցել նրան:

Կենտրոնացիր նրա վրա, թե ինչ է նա անում, այլ ոչ թե նրա վրա, թե ինչ չի անում:

4. Շնորհակալություն հայտնեք նրան:

Հաճախ ասեք` շնորհակալություն այն ամենի համար, ինչ նա անում է, անգամ՝ մանրուքների: Ցույց տուր, որ գնահատում ես նրան:

5. Գովել նրան:

Միշտ գովելու առիթ գտիր: Դա շատ է մոտիվացնում տղամարդկանց:

6. Հավանություն տուր նրա հոբբիին:

Անգամ, եթե դու ֆուտբոլի կամ ձկնորսության մոլի երկրպագու չես, սովորիր հասկանալ նրան այնպես, ինչպես, հնարավոր է, նա հաշտվում է քո յոգայի կամ արևելյան պարերի հետ:

7. Ցույց տուր նրան, որ դու հավատում ես նրան:

Ոչ ոք կատարյալ չէ, և բոլորս էլ երբեմն սխալվում ենք: Եվ եթե քո ամուսինն ընտանիքի գլխավոր կերակրողն է, ապա նա մեծ պատասխանատվություն է զգում: Եղանակ գտիր ցույց տալու, որ դու սիրում ու հավատում ես նրան, ինչ էլ որ լինի:

8. Համբուրիր նրան կրքոտ կերպով:

Երբ նա աշխատանքից տուն է գալիս, երբ գնում է աշխատանքի կամ պարզապես, երբ տանը հանդիպել են ձեր հայացքները, համբուրիր նրան կրքոտ օրական գոնե մեկ անգամ:

9. Հաճոյախոսիր նրան:

Հատկապես, ինչ վերաբերում է իր տղամարդկությանը, նա կգնահատի դա: Ասա, թե որքան ուժեղ ու խիզախ է նա: Առիթներ գտիր դա անկեղծ ասելու համար: Ուշադիր եղիր, և դու կգտնես այդ առիթները:

10. Եղիր տան հարմարավետության երաշխավորն ու պահապանը:

Ձեր տունը պետք է լինի Ձեր ամուսնու ապաստարանը, ուր նրա համար միշտ տաք է, լավ է, իսկ մթնոլորտը` ջերմ: Նրան ժպիտով դիմավորիր, ձեր անկյունը տառացիորեն հարմարավետ դարձրու:

11. Սիրիր նրա ընտանիքը:

Պարտադիր չէ համաձայնել նրանց հետ ամեն բանում կամ գերազանց հարաբերություններ ունենալ, սակայն դու պետք է հարգես և սիրես նրանց, որովհետև նրանք քո ամուսնու ընտանիքն են ու կարևոր են նրա համար: Չէ՞ որ այդ մարդիկ են ձևավորել իր անհատականությունը:

12. Փորձարկումներ արա անկողնում:

Իմացիր նրա սեքսուալ պահանջմունքներն ու ցանկությունները: Դա նրա հավատարմության գրավականն է:

13. Խնամիր նրան, երբ հիվանդ է:

Տղամարդիկ սիրում են ուժեղ լինել: Սակայն, երբ նրանք հիվանդանում են, վերածվում են փոքրիկ տղաների և ուզում են, որ իրենց պարզապես փայփայեն: Ձեր ամուսնուն թույլ տվեք զգալ դա, քանի դեռ չի վերադարձել գերմարդու ռեժիմին:

14. Պատրաստիր նրա սիրելի ճաշատեսակը:

Մի սպասիր, որ ինքը քեզ խնդրի: Դա կնշանակի, որ նա չափից ավելի է սպասել: Երես տվեք նրան ձեր սեփական ցանկությամբ:

15. Մի վիճեք նրա հետ ուրիշների, հատկապես՝ ձեր երեխաների մոտ:

Նրա համար դա ստորացում է և հարգանքի բացակայություն: Ձեր խնդիրները միայն ձեր խնդիրներն են:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս