Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը. 1in.am

Արարատի մարզի Արարատ գյուղում մայիսի 20-ի երեկոյան սպարապետ Վազգեն Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգիստն է։

Գրետա Սարգսյանին, ում ժողովուրդը Գրետա մայրիկ է անվանում, վերջին հրաժեշտը տալու են եկել ընտանիքի բարեկամները, ընկերները, ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչներ:

Գրետա Սարգսյանը 81 տարեկան էր, մահացել է երկարատև հիվանդությունից հետո, նա նաև ուղեղի կաթված է տարել:

Ինչպես հաղորդում է «Շանթ» հեռուստաընկերության նորությունների կայքը, Արարատ գյուղում, սպարապետի տանը եղել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները:

1in.am-ի տեղեկացմամբ՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: Նա իր ցավակցություն է հայտնել Գրետա մայրիկի որդիներին՝ Արամ և Արմեն Սարգսյաններին և խոնարհվելով՝ իր հարգանքի տուրքը մատուցել Գրետա մայրիկին:

Գրետա Սարգսյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 14։00֊ին՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս