Բաժիններ՝

Ադրբեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկել. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ԶՈւ-երը հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը:

Այս մասին Facebook կայքի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողություններն առաջացնում են փոխհրաձգություն և որպես հետևանք՝ զոհեր:

Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»,-գրել է խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս